Մեր մասին

 
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Basic Corporation ընկերությունը Հայաստանում և Վրաստանում տարիքային բոլոր խմբերի համար հագուստի, կոշիկի և աքսեսուարների վաճառքով զբաղվող առաջատար ընկերություններից է և ներկայացնում է կանանց, տղամարդկանց և երեխաների համար համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի բարձրակարգ ապրանքանիշեր, ինչպիսիք են Bata, Wrangler, Salamander, Tamaris, Caprice, Pablosky, Baerchi, Sprox, Kangaroos, Moskitos, Ipanema, West Coast, Savelli, Bibi, Lerros, Lee, Diverse, Hailys, Zabaione, MO, CoolClub, E-moi, E-bound և այլն:
 
Հայաստանում և Վրաստանում թվով 15 վաճառասրահների ցանցում ներկայացված է եվրոպական, ամերիկյան և բրազիլական հագուստի, կոշիկի լայն ընտրանի։ Basic Center վաճառասրահները ֆիզիկապես հասանելի են բոլորին, քանի որ տեղակայված են քաղաքի ամենաբանուկ հատվածներում և քաղաքի տարբեր մասերում, առևտրի կենտրոններում։
 
Վաճառասրահների ֆիզիկական հասանելիությունը հաճախորդների այցելությունները դարձնում է հարմար և ցանկալի։ Ներկայումս Basic Corporation-ը  դինամիկ կերպով զարգացող ընկերություն է, որն ունի իր ուրույն տեղը շուկայում և որի ամենօրյա գործունեությունն ուղղված է ներքին կառավարման գործընթացների, էլեկտրոնային կառավարման համակարգի և բազմաթիվ այլ էական նշանակություն ունեցող նախագծերի ստեղծմանը, սպասարկման մակարդակի շարունակական կատարելագործմանը։ Եվ այս ամենն իր հերթին հետագայում կապահովի ընկերության զարգացող հեռանկարների իրականացումը: 
 
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
«Մտածենք նորովի միասին» -այսպես է ազդարարում Basic Corporation ընկերությունը յուրաքանչյուր նոր համագործակցության սկիզբ, յուրաքանչյուր նոր վաճառասրահի բացում, յուրաքանչյուր նոր աշխատակցի ներգրավում իր մասնագիտական և փորձառու թիմ ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան շուկայում: Ունենալով գործունեության բազմամյա և լայնածավալ փորձ` Basic Corporation-ն իր ուրույն տեղն ունի շուկայում` հանդիսանալով որակի, կայունության և հավատարմության խորհրդանիշ:
nett
«Մտածենք նորովի միասին» կարգախոսին համահունչ Basic Corporation-ը սպասարկում է օրական հազարավոր հաճախորդների` գոհացնելով յուրաքանչյուրին, մատուցելով որակյալ սպասարկում, ցուցաբերելով անհատական մոտեցում՝ օգնելով նրանց դառնալու բացառիկ և նորաձև ապրանքանիշերի կրողը:
nett
«Basic Center» վաճառասրահները, բոլոր տարիքային խմբերին և սեռերին առաջարկելով ապրանքատեսականու բազմազանություն, դարձել են ընտանեկան գնումների լավագույն վայրը։
nett
Ընկերության առաքելություններից է նաև կորպորատիվ կառավարման համակարգի զարգացումը. դարձնել աշխատանքային միջավայրը հարմարավետ և հեռանկարային աշխատակիցների ինքնազարգացման և կատարելագործման համար:
 
 
ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 
house
BASIC CENTER ԱՎԱՆ, ԵՐԵՎԱՆ
25/07/2006
 
house
BASIC CENTER ԿՈՄԻՏԱՍ, ԵՐԵՎԱՆ
13/08/2008
 
house
BASIC CENTER ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵՎԱՆ
01/12/2008
 
house
BATA ԱՎԱՆ, ԵՐԵՎԱՆ
02/10/2010
 
house
BASIC SHOES ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵՎԱՆ
19/12/2012
 
house
BATA ԴԱԼՄԱ, ԵՐԵՎԱՆ
01/02/2013 
 
house
COOL CLUB ԴԱԼՄԱ, ԵՐԵՎԱՆ
26/06/2013
 
house
COOL CLUB ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵՎԱՆ
13/04/2013
 
house
COOL CLUB ԵՐԵՎԱՆ ՄՈԼ, ԵՐԵՎԱՆ
21/04/2014
 
house
COOL CLUB ԹԲԻԼԻՍԻ ՄՈԼ, ԹԲԻԼԻՍԻ
06/05/2014
 
house
BASIC SHOES ԵՐԵՎԱՆ ՄՈԼ, ԵՐԵՎԱՆ
17/05/2014
  
house
BASIC SHOES ԹԲԻԼԻՍԻ ՄՈԼ, ԹԲԻԼԻՍԻ
28/05/2014
 
house
BASIC CENTER ԴԱԼՄԱ, ԵՐԵՎԱՆ
14/04/2016
 
house
BASIC CENTER ՄԵՏՐՈՆՈՄ, ԵՐԵՎԱՆ
21/06/2017
 
 
 
 
 
Մենք մշտապես աշխատում ենք նոր վաճառասրահների բացման ուղղությամբ և բաց ենք նոր համագործակցությունների համար
Zuletzt angesehen