Ինչպե՞ս կարող եք օգտվել մեր կայքից, արագ գտնել Ձեզ հետաքրքրող ապրանքատեսակն ու ձևակերպել պատվեր. այս հարցերին պատասխանելու համար առաջարկում ենք ծանոթանալ հետևյալվիդեոուղեցույցին։
Եթե պատվերը ձևակերպելու համար դեռ բաց հարցեր ունեք, ապա ներկայացնում ենք ընթացակարգն ավելի մանրամասն։
Գլխավոր մենյուի տողում ընտրե՛ք համապատասխան բաժինը։ Ցանկալի ապրանքատեսակը գտնելու գործում ձեզ կօգնի մեր ֆիլտրերի բաժինը. փնտրողական շրջանակը կարող եք նեղացնել՝ նշելով ցանկալի հագուստի տեսակը, գույնը, չափսը, տարբերակել ըստ ապրանքանիշի կամ արժեքային միջակայքի։
Հաջորդ քայլով ընտրված ապրանքատեսակի համար նշե՛ք համապատասխան չափս. օգտվե՛ք չափսերի մեր աղյուսակից, եթե վստահ չեք ընտրության հարցում՝ կարող եք պատվիրել ցանկալի մոդելի երկու չափս և կողմնորոշվել առաքման ժամանակ։
Ընտրված մեկ կամ մի քանի ապրանքատեսակներն ավելացրեք զամբյուղի մեջ։
Անցեք զամբյուղի բաժին և ձևակերպեք պատվերը։
«Ձեր տվյալները» բաժնում լրացրեք աստղանիշով նշված բոլոր պարտադիր դաշտերը։ Առաքման հասցեի մարզը և քաղաքը կարող եք նշել քարտեզի վրա, իսկ հասցեի մանրամասները՝ «Հասցեի տվյալներ» տողում։ Տվյալները լրացրե՛ք վերը նշված կարգով, այլապես պատվերը չի ընդունվի։
Անցե՛ք առաքման բաժին։
Կարող եք ընտրել ստանդարտ անվճար առաքում Հայաստանի ողջ տարածքում, կամ էքսպրես առաքում՝ Երևանում նույն օրը, իսկ մարզերում՝ 2-3 օրվա ընթացքում։
Վճարման բաժնում կարող եք ընտրել առաջարկվող երեք տարբերակներից Ձեզ հարմարը՝ կանխիկ, բանկային քարտով և բանկային քարտով առաքման ստացման ժամանակ։
Ձևակերպման բաժնում ստուգեք Ձեր պատվերի բոլոր տվյալների ճշգրտությունը, կարող եք նաև թողնել լրացուցիչ մեկնաբանություններ։
Պատվերն ավարտելուց առաջ կարող եք կիրառել պրոմոկոդ, եթե ունեք այն։
Պրոմո կոդը կիրառելու համար պետք է կատարեք հետևյալ գործողությունները՝